«Լիվերպուլը» պետք է «Սպորտինգին» մեծ գումար վճարի

«Լիվերպուլը» պետք է «Սպորտինգին» վճարի 15 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի համար, որպեսզի այս մրցաշրջանի վերջում հեռանա թիմից և ստանձնի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» սկսել է դիտարկել Ամորիմի համար փոխհատուցում վճարելու տարբերակը այն բանից հետո, երբ իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն հայտարարել է հաջորդ մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ մնալու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ Ալոնսոյին «Լիվերպուլը» դիտարկում էր որպես Յուրգեն Կլոպի գլխավոր փոխարինող, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։