«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0։2) Բունդեսլիգայի 27-րդ տուրի տնային խաղում։
«Ես զարմացած եմ, թե ինչպես կարող ենք նման խաղ ցուցադրել։ Սա ինձ համար լրիվ անբացատրելի է, բացարձակապես անհասկանալի։ Երկրորդ խաղակեսում թվում էր, թե ոչինչ վտանգված չէ: Դա նման էր ընկերական խաղի։
Մենք՝ խաղացողներս, պետք է գնանք տուն և ինքներս մեզ հարցեր տանք: Եթե այսպես խաղանք, մեզ համար դժվար կլինի հաջորդ շաբաթ «Հայդենհայմի» դեմ և, իհարկե, Չեմպիոնների Լիգայում»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
«Բավարիան» 60 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 13 միավորով: