«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն ասել է, որ ակումբը կփորձի համոզել գլխավոր մարզիչ Չավիին մնալ ակումբում։
«Հույս ունեմ և ցանկանում եմ, որ Չավին մնա ակումբում։ Նրա հետ երկարաժամկետ նախագիծ ենք քննարկում, եւ չենք խոսում մեկ-երկու մրցաշրջանի մասին։ Մենք կփորձենք համոզել Չավիին մնալ ակումբում, բայց ամեն ինչ կախված է նրանից»,- Յուստեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը։