Չավի․ «Պետք է փորձենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա մարտի 30-ին։

«Վաղը մենք կունենանք մրցակից, ով շատ լավ ֆուտբոլ է խաղում և ունի անհատականություն: Թիմն ունի նաեւ տեխնիկապես օժտված ֆուտբոլիստներ։ Մեզ համար դժվար կլինի գնդակը խլել նրանցից։

ՊՍԺ-ի դեմ խաղին շատ օրեր են մնացել, ուստի մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա։ Մենք ցանկանում ենք հավատալ և հավատում ենք, որ կարող ենք պայքարել Լա Լիգայի համար։

Վաղը մեզ համար կենսական նշանակություն ունի երեք միավոր վաստակելը։ Պետք է փորձենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: