Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակի համար պայքարում բրազիլացին առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկուց («Բարսելոնա»), Բրայս Մենդեսից («Ռեալ Սոսյեդադ»), Ալեքսանդր Սորլոթից («Վիլյառեալ») և Գորկա Գուրուսետայից («Ատլետիկ»):
Գարնան առաջին ամսում Վինիսիուսն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Բրազիլացին երկու անգամ գրավել է «Վալենսիայի», երկու անգամ՝ «Օսասունայի» դարպասը, մեկ անգամ էլ գրավել է «Սելտայի» հետ խաղում։