«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը խնդրել է ակումբին իրեն թույլ տալ վարձով տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո կցանկանար մեկ տարի վարձավճարով անցկացնել իսպանական ակումբում։
Նշվում է, որ ակումբները Նեյմարի շուրջ բանակցություններ չեն վարել։
Նեյմարը սաուդյան ակումբ է տեղափոխվել ՊՍԺ-ից անցած ամառ։ Նա «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 5 հանդիպում է անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում, որտեղ դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հոկտեմբերին Նեյմարը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք։