Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել այլ աշխարհամասում

Աստղերի հարձակվող Մոհամեդ Սալահը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»:

Սոցցանցերում լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով՝ 31-ամյա եգիպտացին շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբների գլխավոր թիրախներից մեկը։

Ըստ լրագրողի՝ առաջիկա շաբաթների ընթացքում երկու ակումբներ կպայքարեն Սալահի տեղափոխության համար՝ «Ալ-Իթթիհադը» և «Ալ-Հիլալը»:

Նշվում է, որ «Լիվերպուլն» արդեն մտածում է, թե ում փոխարինի Սալահին հարձակման գծում։ Օրինակ, «կարմիրներն» ուսումնասիրում են ՊՍՎ-ից Ժոան Բակայոկոյի թեկնածությունը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Մոհամեդ Սալահին գնահատում են 65 միլիոն եվրո։