«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուին ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ներկայացուցիչները եղել են Մադրիդում և հետաքրքրված են եղել հարձակվողով։ Սակայն Խոսելուն նախընտրում է մնալ «Լոս Բլանկոսի» ճամբարում։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբի մասնագետները ցանկանում են ուժեղացնել հարձակումը Խոսելուով, ով համապատասխանում է պահանջվող հատկանիշներին.
Ակումբը կարծում է, որ Խոսելուն իդեալական աջակցություն կցուցաբերի 21-ամյա Հոյլունդին խաղադաշտում և դրանից դուրս՝ հատկապես հաշվի առնելով «Ռեալի» ֆուտբոլիստի փորձը Պրեմիեր Լիգայում: Իսպանացին երեք տարի անցկացրել է Պրեմիեր Լիգայում՝ խաղալով «Սթոք Սիթիում» և «Նյուքասլ Յունայթեդում»:
Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։