Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն անհանգստացնում է Վինիսիուս Ժունիորի հնարավոր հեռանալը Իսպանիայից ռասիզմի պատճառով։
«Միակ բանը, որ անհանգստացնում է ինձ այն է, որ Վինիսիուսը չի կարողանա մասնակցել վաղվա հանդիպմանը»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախկինում Վինիսիուս Ժունիորը հասկացրել էր, որ ներկայումս մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։ Կիրակի օրը՝ մարտի 31-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Վինիսիուս Ժունիորը որակազրկման պատճառով չի կարողանա օգնել թիմին։