«Ֆիորենտինան» դիմել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսիին, ում պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, որպեսզի 40-ամյա մասնագետը գլխավորի «մանուշակները» «գայլերի» հետ համագործակցության ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ Դե Ռոսսին լավ հարաբերություններ ունի «Ֆիորենտինայի» ղեկավարության հետ, նրա առաջնահերթությունը կարիերան «Ռոմայում» շարունակելն է:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարի 16-ին՝ Ժոզե Մոուրինյոյի՝ պաշտոնից հեռանալուց հետո։ Դե Ռոսսիի օրոք «գայլերը» անցկացրել են 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ հաղթելով 9-ում, պարտվելով 2-ում։