«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։
Բացի այդ, խաղացողին հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Վեսթ Հեմը», «Բենֆիկան», «Ատլետիկոն» և «Սպորտինգը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խիմենեսին հավակնում է իտալական «Նապոլին»։
Այս մրցաշրջանում մեքսիկացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի փորձագետները Խիմենեսի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։