«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, լեհի պոտենցիալ գնորդների ցանկում են Մադրիդի «Ատլետիկոն» և սաուդյան ակումբները։
Լևանդովսկին «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է «Բարսելոնայի» 39 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։