«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կողմնորոշվել է իր ապագայի հարցում, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա իսպանացին մտադիր է հեռանալ թիմից 2025 թվականին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Սրանից հետո Գվարդիոլան ցանկանում է դադար վերցնել մարզչական կարիերայում։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Այդ ժամանակվանից «քաղաքայինները» հինգ անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել են երկրի գավաթը և սուպերգավաթը, իսկ անցյալ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել են Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Գվարդիոլան նախկինում մարզել է «Բավարիան» և «Բարսելոնան»։
28 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» (63 միավոր) զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով «Արսենալին» և «Լիվերպուլին»։