Մադրիդի «Ռեալի» և Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին։
«Իմ նպատակն է աշխատել ազգային հավաքականում։ Ես կարող էի թիմը գլխավորել Աշխարհի առաջնությունից, Եվրոյից կամ Կոպա Ամերիկայից անմիջապես առաջ։ Բայց ես դեռ հաստատ չգիտեմ։
Միգուցե շուտով դա տեղի ունենա»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում»։ Պորտուգալացի մարզիչը հռոմեական թիմից հեռացել է 2024 թվականի հունվարին։ Նախկինում նա աշխատել է Մադրիդի «Ռեալում», «Ինտերում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում» և մի քանի այլ թիմերում։