Հայտնի է դարձել, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեր Միլիտաոն

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղադաշտ վերադառնալու մոտավոր ժամկետը։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 26-ամյա բրազիլացին, ով օգոստոսի 12-ից չի խաղացել ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով, սպասվում է, որ խաղադաշտ կվերադառնա ապրիլի 13-ին Լա Լիգայի «Մալյորկայի» դեմ խաղում։

Այսպիսով, Միլիտաոն բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» հետ խաղը և Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին հանդիպումը։