«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին պատասխանել է թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի ապագայի մասին հարցին։
«Ռաֆան իր պայմանագրում ունի 175 միլիոն եվրոյի գնման տարբերակ: Բայց նա ցանկանում է մնալ «Միլանում», նրան շատ հարմարավետ է այստեղ։ Նա կարող է խնդրել մեզ հեռանալ, բայց նա դա չի ցանկանում»,- Ֆուրլանիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այժմ «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 29 խաղից վաստակած 62 միավորով։