«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն խոսել է Բրազիլիայի իր նախկին թիմակիցներ Դանի Ալվեշի և Ռոբինյոյի դատավճիռների մասին, ովքեր մեղադրվում են բռնաբարության մեջ։
«Ես 15 տարեկան դուստր ունեմ։ Եթե նրանք դա անեին նրա հետ, ես չեմ կարծում, որ ես հիմա նստած կլինեի այստեղ հարցազրույցներ տալու։
Կարծում եմ՝ մենք պետք է հարգենք այլ մարդկանց, հարգենք կանանց, հարգենք տղամարդկանց։ Նրանք Ալվեշն և Ռոբինյոն պետք է պատժվեն իրենց արածի համար։ Եվ թող սա դաս ծառայի մյուսներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Globo-ն։
Դանի Ալվեշը փետրվարի 22-ին մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման։ Մարտի 20-ին իսպանական դատարանը որոշեց, որ նա կարող է ազատվել կալանքից գրավի դիմաց, մինչ դատավճռի դեմ բողոքարկումը քննարկվում է։
Ռոբինյոն իտալական դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թվականին Միլանի գիշերային ակումբներից մեկում 23-ամյա կնոջ խմբակային բռնաբարության համար։