«Բարսելոնան» պատրաստ է թիմի առանցքային ֆուտբոլիստին վաճառել 100 միլիոն եվրոյով

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Բրազիլացին այն ֆուտբոլիստների ցանկում է, որոնց «բլաուգրանան» պատրաստ է վաճառել։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, կատալոնական ակումբը Ռաֆինյայի տրանսֆերից ակնկալում է հսկայական գումար՝ 100 միլիոն եվրո վաստակել։

«Բարսելոնան» վստահ է, որ նման գումար կվճարեն 27-ամյա հարձակվողի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» 100 միլիոն եվրո է առաջարկում Ռաֆինյայի համար։