Սթիվեն Ջերարդ. ««Լիվերպուլում» նվաճած չորս կամ հինգ տիտղոսն ինձ համար շատ ավելի կնշանակեր, քան «Չելսիում» 10 կամ 11 տիտղոսը»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ, իսկ այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆակի» մարզիչ Սթիվեն Ջերարդը բացատրել է, թե ինչու է հրաժարվել 2005 թվականին տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

«Ես ամուր կապ ունեի «Լիվերպուլի»՝ իմ քաղաքի ակումբի հետ։ Ինձ համար ամենակարևորը գավաթներ նվաճելն էր, ինչպես նաև հիշել, թե ինչ են նշանակում այս հաղթանակները։ «Լիվերպուլում» նվաճած չորս կամ հինգ տիտղոսն ինձ համար շատ ավելի կնշանակեր, քան «Չելսիում» 10 կամ 11 տիտղոսը», – Ջերարդի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» սան է։ Անգլիայում նա հանդես է եկել միայն այս թիմում, իսկ կարիերայի ավարտին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։ 2005 թվականին «Չելսին» ակտիվորեն հետաքրքրված էր Ջերարդով։