Պորտուգալիայի հավաքականն առաջին պարտությունը կրեց իսպանացի մարզիչ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ։
Դա տեղի է ունեցել Սլովենիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը կայացել է Լյուբլյանայում (Սլովենիա) Ստոզիցե մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Մարտինեսը մեկ տարուց ավելի չի պարտվել։
Իսպանացի մասնագետը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ պարտվելով մեկ և հաղթելով 11 անգամ։ Այս հանդիպումների ընդհանուր հաշիվը 41:6 է:
Նաև Պորտուգալիայի հավաքականը Մարտինեսի գլխավորությամբ ուղեգիր նվաճեց EURO-2024-ին, որտեղ կխաղա Թուրքիայի, Վրաստանի և Չեխիայի հետ։