Խվիչա Կվարացխելիա․ «EURO, մենք գալիս ենք»

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային Խվիչա Կվարացխելիան արձագանքել է ազգային հավաքականի պատմական նվաճմանը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն։

«EURO, մենք գալիս ենք», – գրել է Կվարացխելիան սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 26-ին մասնակցել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլին՝ C ուղու եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարից հետո հաղթելով Հունաստանին՝ (0:0, 4:2): Հանդիպումը կայացել է Թբիլիսիի (Վրաստան) Բորիս Պայչաձեի (Դինամո Արենա) մարզադաշտում։

Նշենք, որ Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն։ Այս մրցաշարի խմբային փուլում նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Թուրքիայի եւ Չեխիայի հավաքականները։ Այս հանդիպումները կկայանան F խմբում։

Հիշեցնենք, որ C ուղու կիսաեզրափակչում Վրաստանը 2։0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին։