Ալեքսիս Մակ Ալիսթեր. «Չեմ կարծում, որ խաղից հետո առաջին րոպեներին մենք հասկացանք, թե ինչ է տեղի ունեցել»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը վերհիշել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։ Հիշեցնենք, որ եզրափակչում արգենտինացիները հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին՝ ավելի դիպուկ լինելով 11 մետրանոց հարվածաշարում։

«Չեմ կարծում, որ խաղից հետո առաջին րոպեներին մենք հասկացանք, թե ինչ է տեղի ունեցել։ Սա առաջին անգամն էր, որ տեսնում էի հորս արտասվելով։ Եվ նա փափկասիրտ մարդ չէ։ Ես հավատում եմ, որ սա մի պահ է, որը երբեք չեմ մոռանա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։

Ալեքսիս Մաք Ալիսթերը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Արգենտինացի կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Բրայթոնում»: Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։