Ալեքսանդր Զինչենկո․ «Ես շատ ուրախ եմ, որովհետև ևս մեկ երազանք իրականություն է դարձել»

Լոնդոնի «Արսենալի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Իսլանդիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի B ուղու եզրափակիչ խաղում (2:1) ազգային հավաքականի հաղթանակը։

«Հիանալի զգացողություն է: Ես շատ ուրախ եմ, որովհետև ևս մեկ երազանք իրականություն է դարձել։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր երկրպագուներին, նրանք հիանալի օգնեցին մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները»,- Զինչենկոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ընտրական փուլում Ուկրաինան նույն խմբում խաղաց Անգլիայի, Իտալիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հետ։ Երրորդ տեղը գրավելով՝ ուկրաինացիները երաշխավորեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրավունքի համար։

Եվրո-2024-ում Ուկրաինան նույն խմբում կխաղա Բելգիայի, Սլովակիայի և Ռումինիայի հետ: