Transfermarkt-ը ներկայացրել է Հյուսիսային Ամերիկայի MLS-ի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների միջանկյալ թարմացում։
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իր արժեքը նվազեցրել է 5 միլիոն եվրոյով։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
36-ամյա արգենտինացին մնում է Հյուսիսային Ամերիկայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը։
Երկրորդ տեղում Մեսսիի հայրենակից Տիագո Ալմադան է (27 մլն) «Ատլանտա Յունայթեդից»։ Երրորդը ուրուգվայցի Ֆակունդո Տորեսն է (14 մլն) Օռլանդո Սիթիից։