«Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբն ակնկալում է, որ Անգլիա – Բրազիլիա վերջին ընկերական խաղում (0:1) ազդրի վնասվածք ստացած Կայլ Ուոքերը ժամանակ կունենա վերականգնվելու 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման՝ «Արսենալի» դեմ խաղի համար , որը կկայանա մարտի 31-ին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթին» Ուոքերի վնասվածքը գնահատում է որպես «ոչ շատ լուրջ»:
Հիշեցնենք, որ պաշտպանը փոխարինվել է Անգլիա – Բրազիլիա հանդիպման 20-րդ րոպեին։
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում: