The Athletic. Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Ալֆոնսո Դևիսի հետ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը 2024 թվականի փետրվարին բանավոր համաձայնության է եկել «Ռեալի» հետ տրանսֆերային երկու տարբերակի շուրջ։

Կանադացին պատրաստ է նոր թիմին միանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կամ 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը մյունխենցիների հետ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» չի ցանկանում թույլ տալ Դավիդ Ալաբայի հեռանալու սցենարի կրկնությունը, ով չերկարաձգեց պայմանագիրը թիմի հետ և 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով մեկնեց «Ռեալ»։

«Բավարիան» մտադիր է ամռանը վաճառել Դևիսին, եթե չկարողանա նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Մարտին կողմերը բանակցել են, սակայն համաձայնության երկարաձգման շուրջ համաձայնության գալ չեն կարողացել։