«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը հեռու է օպտիմալ լինելուց, չնայած ակումբի նախագահ Ժոան Լապորտան վերջերս ասել էր, որ լույս է տեսնում թունելի վերջում։
Ակնհայտ է, որ «Բլաուգրանան» պլանավորում է գումար աշխատել գալիք ամառ ֆուտբոլիստների վաճառքից:
Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ հղում անելով իսպանական Sport հրատարակությանը, «Բարսելոնան» որոշել է վաճառել հարձակվող Անսու Ֆատիին։ Ակումբը պատրաստ է վաճառել 21-ամյա ֆուտբոլիստին ու համալրել իր բյուջեն։
Ֆատին այժմ վարձավճարով խաղում է անգլիական «Բրայթոնում»: «Ճայերի» կազմում անցկացրած 23 հանդիպումներում Անսուն խփել է 4 գոլ և 1 գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիատին գնահատում է 30 միլիոն եվրո: