«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին անմեղ է ճանաչվել Ա Սերիայի 29-րդ տուրի (1:1) ժամանակ «Նապոլիի» պաշտպան Խուան Ժեզուսի հասցեին ռասայական վիրավորանքների համար, հայտնում է Football Italia-ն։
Մարտի 17-ին «Ինտեր» – «Նապոլի» հանդիպման ժամանակ Ժեզուսը Աչերբիին մեղադրել է իրեն «նեգր» անվանելու մեջ և դիմել է մրցավարին։ Աչերբին նիստում ասաց, որ իրոք օգտագործել է «նեգր» բառը, բայց չի նկատի ունեցել իր հակառակորդի մաշկի գույնը:
Նշվում է, որ Ժեսուսի վարկածը հաստատող ապացույցների բացակայության պատճառով միլանյան ակումբի 36-ամյա ֆուտբոլիստը կխուսափի 10-խաղյա որակազրկումից։