«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բացատրել է, թե ինչպես է փոխվել թիմի խաղն այս մրցաշրջանում։ Նա նշել է, որ վերջին մրցաշրջանում ակումբին պակասում էր կայունությունը։
«Հիմա թիմը դուրս է գալիս միայն հաղթելու, ցանկալի արդյունքի հասնելու համար։ Մենք գիտենք, որ դա հեշտ չէ, բայց մենք միշտ փորձում ենք հասնել նպատակին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։
Անգլիայի առաջնության 28 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է աղյուսակի երկրորդ տեղը։
25-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։