Պրեմիեր Լիգան ստուգում է Ռոման Աբրամովիչին՝ օֆշորային ընկերությունների միջոցով «Չելսիին» ֆինանսավորելու համար։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբի նախկին մենեջեր Մարինա Գրանովսկայան կարող էր իմանալ այդ ներարկումների մասին, քանի որ ինքն էլ Աբրամովիչի օֆշորային ընկերություններից 7,5 միլիոն ֆունտ ստեռլինգի վարկ է ստացել՝ տուն գնելու համար։ Նա նաև 1,63 մլն է ստացել «ֆինանսական, հարկային և իրավական աուդիտի» համար։
Կիպրոսի օֆշորային հաշիվները վճարում էին նաև «Չելսիի» հետ կապված մենեջերների, սկաուտների և գործակալների աշխատանքի համար: Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Վիլիանի և Սամուել Էտո’Օի տրանսֆերային այս սխեմաների ֆինանսավորումը։
«Չելսիի» ֆինանսական հաշվետվությունների անբացատրելի մանրամասները բացահայտվել են նոր սեփականատերերի կողմից՝ Թոդ Բոուլիի գլխավորած կոնսորցիումի կողմից ակումբը ձեռք բերելուց հետո։ Եթե անկախ հանձնաժողովը «Չելսիին» մեղավոր ճանաչի ֆինանսական խարդախության մեջ, ապա միավորները կարող են հանվել ակումբից:
Աբրամովիչը «Չելսիի» սեփականատերն էր 2003-2022 թվականներին։ Նրա օրոք լոնդոնյան ակումբը հինգ անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև երկու անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում։