Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում, մադրիդյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Կրոսը, չնայած իր տարիքին, դեռ կարող է օգտակար լինել թիմին։ Սակայն գերմանացին դեռ չի հայտնել ղեկավարությանը իր ծրագրերի մասին։
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։
Այս ընթացքում նա մասնակցել է 455 հանդիպման, դարձել 28 գոլի ու 96 գոլային փոխանցման հեղինակ։