«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ծրագրում է հնարավորինս արագ ապաքինվել վնասվածքից, հայտնում է derbyderbyderby.it-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով։ Ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մասնակցել ապրիլի 6-ին նախատեսված «Լացիոյի» դեմ հանդիպմանը։
«Ռոման» 51 միավորով Ա Սերիայի 5-րդ տեղում է: