«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի աջ պաշտպան Կայլ Ուոքերը, երբ նրան հարցրել են իր դիրքում աշխարհի լավագույն խաղացողների մասին, նշել է Մադրիդի «Ռեալի» խաղացող Դանիել Կարվախալին։
«Աշխարհի լավագույն աջ պաշտպաննե՞րը․ Չենք կարող մոռանալ Դանի Կարվախալին, ով արժանի է հարգանքի այն բանի համար, թե որքան երկար է խաղացել «Ռեալում»», – Ուոքերի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Կարվախալը 32 տարեկան է և Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։