Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն երկարաձգել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 32-ամյա իսպանացու նոր համաձայնագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը՝ ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։