Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն ցանկանում է վարձակալության ժամկետի ավարտից հետո մնալ «Բարսելոնայում», սակայն կատալոնական ակումբը պատրաստ չէ պորտուգալացու համար «Մանչեսթեր Սիթիին» վճարել 40 միլիոն ֆունտ։
Հաշվի առնելով իրավիճակը՝ «Արսենալը» պատրաստ է պայքարել ֆուտբոլիստի համար։ Ըստ The Sun-ի, «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատում Կանսելուին նրա բազմակողմանիության համար։
Նշենք, որ գարնան վերջին Կանսելուն կդառնա 30 տարեկան։ 2023/2024 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։