Ժոաու Կանսելուն գնահատել է Գերմանիայի առաջնության մակարդակը

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն գնահատել է Գերմանիայի առաջնության մակարդակը։

«Բունդեսլիգան ավելի բարդ ստացվեց, քան ես կարծում էի։ Ես այդպես էի մտածում «Բավարիայի» գերիշխանության պատճառով: Նրանք անընդմեջ նվաճեցին 10 տիտղոս։ Ամեն ինչ ավելի բարդացավ Դորտմունդի «Բորուսիայի» լավ խաղի շնորհիվ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Պորտուգալացին «Բավարիայում» խաղացել է 2023 թվականի հունվարի 31-ից հունիսի 30-ը։ Բունդեսլիգայում պաշտպանն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մյունխենյան թիմի հետ Կանսելուն 2022/23 մրցաշրջանում դարձել է Գերմանիայի չեմպիոն։