«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմը, հայտնում է The Sun-ը։
Օրեր առաջ՝ մարտի 23-ին, ֆուտբոլիստը մեկնարկել է Անգլիայի հավաքականի կազմում Բրազիլիայի հետ ընկերական խաղում։ Նրան 67-րդ րոպեին փոխարինեց Լյուիս Դանկը։ Հանդիպումից հետո նա բուժզննում է անցել, և այնուհետև գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դուրս է թողել ազգային հավաքականի հաջորդ խաղի հայտացուցակից:
Մարտի 26-ին Անգլիան «Ուեմբլի» մարզադաշտում կհյուրընկալի Բելգիայի հավաքականին։
Այս մրցաշրջանում 31-ամյա Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։