«Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարը խոսել է ակումբում և երկրում անցկացրած ժամանակի մասին:
«Ես երջանիկ եմ, որ այժմ ապրում եմ մի գեղեցիկ երկրում, որտեղ հիանալի երկրպագուներ կան: Իտալիայում խաղալը հիանալի է: Ես շատ դրական էմոցիաներ եմ ապրում»,- Պավարի խոսքերն է մեջբերում Alfredopedulla-ն:
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը հեռացել է «Բավարիայից» կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար, քանի որ սա իր սիրելի դիրքն է։
2023/24 մրցաշրջանում Պավարը միլանյան ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ 25 հանդիպման և կատարեց 2 գոլային փոխանցում։ 29 տուրից հետո «Ինտերը» 76 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: