Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
25-ամյա ուկրաինացին Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո փաստացի դարձավ մադրիդյան թիմի հիմնական դարպասապահը, սակայն նրա աշխատավարձը «Ռեալի» մյուս խաղացողների համեմատ ցածր է մնում։
Ինչպես նշում է Fichajes-ը, Լունինը ստանում է երեք միլիոն եվրո մեկ մրցաշրջանում և մտադիր է բարելավել իր ֆինանսական պայմանները։ Միաժամանակ, ուկրաինացին ակնկալում է կորցնել մեկնարկային տեղը, երբ Կուրտուան ապաքինվի վնասվածքներից։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը Լունինի համար կարող է առաջարկել մինչև 20 միլիոն եվրո, ինչպես նաև պատրաստ է եռապատկել նրա աշխատավարձը։
Այս մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում և բաց թողել 19 գնդակ։