Գերմանական Adidas սպորտային բրենդը ներկայացրել է «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի չորրորդ մարզահագուստը, որը պատրաստված է հայտնի դիզայներ Օջի Յամամոտոյի հետ, ով երկար տարիներ համագործակցում է ընկերության հետ։
Հիշեցնենք, որ 29 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Կառլո Անչելոտտիի սաներն ունեն 72 միավոր։
Մադրիդցիները շարունակում են իրենց ելույթները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Մրցաշարի 1/4-րդ եզրափակչի փուլում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։