«Ինտերը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Նապոլիի» 24-ամյա հարձակվող Ջակոմո Ռասպադորիով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռասպադորին չի տեղավորվում այն տակտիկական սխեմայի մեջ, որով խաղում է «Նապոլին», ինչի արդյունքում անբավարար խաղաժամանակ է ստանում, իսկ արդյունքում՝ առաջադիմություն չի ունենում։ Իր հերթին, «Ինտերը» և «Յուվենտուսը» կարծում են, որ իտալացի ֆուտբոլիստը կտեղավորվի իրենց մարտավարական ծրագրերի մեջ:
Ընդգծվում է, որ այս պահին այս ակումբները դեռևս լուրջ առաջարկ չեն արել «Նապոլիին» Ռասպադորիի համար, սակայն նրա արժեքը գնահատվում է մոտավորապես 35 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռասպադորին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո: