Իսպանական թիմը «ցնցված է» Մեյսոն Գրինվուդի համար պահանջվող գումարից

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությանը զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջած գումարը Մեյսոն Գրինվուդի տրանսֆերի համար, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Ատլետիկոն» 22-ամյա անգլիացու տրանսֆերի հարցում դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին», ինչի համար մանչեսթերյան ակումբը 58 միլիոն եվրո է պահանջել: Նշվում է, որ «Ատլետիկոն» «ցնցված էր» անգլիացիների նման պահանջով:

Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում 22-ամյա Գրինվուդը «Խետաֆեի» կազմում անցկացրած 27 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt պորտալը Գրինվուդի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: