Միլանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «Ինտերի» սեփականատեր Ստեֆեն Չժանից խոշոր գումար վերադարձնելու որոշումը։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Չժանը պարտավոր է մարել China Construction Bank-ին 320 մլն եվրոյի չափով պարտքը։
Հոնկոնգում Չժանի մասնակցությամբ դատավարությունն ավարտվել է 2022 թվականին։ Այժմ այս որոշումն ուժի մեջ է մտել Իտալիայում, ուստի Չժանը դժվար թե կարողանա ներկա գտնվել «Ինտերի» տնային խաղերին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պարտքերի մեջ է նաեւ «Ինտերը», որը նախկինում վարկ էր վերցրել ամերիկյան Oaktree Capital ընկերությունից։ Այժմ կոնկրետ այս ներդրումային հիմնադրամը կարող է ստանալ ակումբի բաժնետոմսերի 68%-ը, եթե կողմերը փոխզիջման չգան պարտքի մարման պայմանների հարցում։