«Արսենալի» ֆուտբոլիստը կհեռանա թիմից այս ամռանը

Հարձակվող Էդդի Նկետիան ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ուստի, հավանաբար, հաջորդ ամառ կհեռանա «Արսենալից»: 

Ինչպես հայտնում է Goal պորտալն իր էջերում Football Insider-ին հղումով, 24-ամյա Նկետիայի համար պայքարում ֆավորիտ է համարվում լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Քրիսթալ Փելասը»։ 

Նկետիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պրեմիեր Լիգայի այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Վուլվերհեմփթոնը» և «Բրենթֆորդը»:

Եթե ​​վերցնենք 2023/24 մրցաշրջանը, Էդդի Նկետիան տարբեր մրցաշարերում մասնակցել է «Արսենալի» 33 հանդիպման։ Հարձակվողը խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: