Ռոնալդ Արաուխո. «Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատասխանել է իր կարիերայի վերաբերյալ հարցին։

«Իմ ապագա՞ն։ Այս մասին միշտ շատ են խոսում ու ասեկոսեներ կան, բայց ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»»,- Արաուխոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ավելի վաղ նախագահ Ժոան Լապորտան, պատասխանելով ակումբում 25-ամյա պաշտպանի ապագայի մասին հարցին, ասել էր, որ լավատես է ուրուգվայցու պայմանագրի երկարաձգման հարցում։ Հիշեցնենք, որ Արաուխոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բավարիան» ակտիվորեն հետաքրքրված է ուրուգվայցի ֆուտբոլիստով և պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա համար առաջարկել 100 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Արաուխոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։