«Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն հետևում է «Էվերթոնի» ֆուտբոլիստին

«Էվերթոնի» ֆուտբոլիստ Ջերեդ Բրանթվեյթը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։ 

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, պաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Նրանք կարծում են, որ Բրանթվեյթի խաղային բնութագրերը նման են «Սիթիի» ֆուտբոլիստ Ջոն Սթոունսին, ում նույնպես գնել են «Էվերթոնից»: 

Բացի «Մանչեսթեր Սիթիից», ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ընթացիկ մրցաշրջանում Բրանթվեյթը 25 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը շոգեխաշների հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։