Անգլիան 10 տարվա մեջ երկրորդ անգամ պարտվեց «Ուեմբլիում»

Անգլիան 10 տարվա մեջ ընդամենը երկրորդ անգամ պարտվեց «Ուեմբլիում»՝ չկարողանալով ոչ մի գոլ խփել:

Շաբաթ օրը «երեք առյուծները» ընկերական խաղում 0։1 հաշվով պարտվեցին Բրազիլիային։

2020 թվականին անգլիացիները Ազգերի լիգայի խմբային փուլում նույն հաշվով պարտվեցին Դանիայի ընտրանուն։