Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին։
«Այո, մենք հաճախ ենք իրար դեմ մրցում: Բայց դա լավ է և նշանակում է, որ մենք երկուսս էլ լավն ենք: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը մեծ մարտահրավեր է լինելու։ Երրորդ տարին անընդմեջ մենք մրցում ենք միմյանց դեմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում, պատասխան խաղը՝ ապրիլի 17-ին Մանչեսթերում։
Չեմպիոնների Լիգայի անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի կիսաեզրափակչում ընդհանուր 5։1 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։
2021/22 մրցաշրջանում «Լոս Բլանկոսը» կիսաեզրափակչում 6։5 ընդհանուր հաշվով հաղթեց «քաղաքայիններին»։