«Բարսելոնան» կպահի Անդրեաս Քրիստենսենին թիմում՝ որպես հենակետային կիսապաշտպան

Դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, ով խաղում է կատալոնական «Բարսելոնայում» հենակետային կիսապաշտպանի դիրքում, կարող է նոր մրցաշրջանում շարունակել հանդես գալ այս դիրքում։

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, ֆինանսական դժվարությունների պատճառով «բլաուգրանան» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չգնել հենակետայի կիսապաշտպանի:

Այս առումով մարզչական շտաբը կարող է այս դիրքում պահել Քրիստենսենին։

2023/24 մրցաշրջանում դանիացին մասնակցել է Իսպանիայի առաջնության 22 հանդիպման։ Քրիստենսենը 2 գոլային փոխանցում է կատարել և 4 դեղին քարտ ստացել։ 29 տուրից հետո «Բարսելոնան» Լա Լիգայում երկրորդ տեղում է։