Անդրեյ Լունինը առաջարկ ունի անգլիական ակումբից

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը առաջարկ ունի «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է OK Diario-ն։

Նշվում է, որ «Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ուկրաինացու հետ, ով այս մրցաշրջանում վերջնականապես հաստատվել է որպես «Ռեալի» հիմնական դարպասապահ։ Ֆուտբոլիստը, ում պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և Կառլո Անչելոտտին կարծում են, որ Լունինը հսկայական ներուժ ունի, ուստի ակումբը կցանկանա երկարաձգել նրա պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում 10 անգամ անառիկ է պահել դարպասը, իսկ մնացած 13 խաղում բաց է թողել 19 գնդակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահ Անդրե Օնանան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում 60 գնդակ է բաց թողել։